Քաղաքականություն 

Յանուկովիչը հայտարարել է, որ որոշ պաշտոնյաներ պաշտոնանկ կարվեն

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է որոշ կառավարական պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկությունների մասին, որոնք զբաղվել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստությամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Այդ մարդիկ հաստատ հեռու կմնան փաստաթղթի պատրաստումից, իսկ հնարավոր է անգամ, որ նրանք ազատվեն աշխատանքից»,-ասել է նա՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալուն նվիրված «կլոր սեղանի» ընթացքում։

 

Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում նոյեմբերի 21-ից բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում երկրի եվրաինտեգրմանը կողմ քաղաքացիների մասնակցությամբ, որոնք դժգոհ են կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշումից։

 

Անցյալ շաբաթ «Բերկուտ» հատուկ ջոկատը ցրել էր Կիևի կենտրոնում ցույցը, իսկ դեկտեմբերի 1-ին զանգվածային ակցիա էր տեղի ունեցել, որն ավարտվել էր Կիևի քաղաքապետարանը գրավելով և ոստիկանության հետ զանգվածային բախումներով։

Նույն շարքից