Մենք այն եզակի քաղաքական ուժերից ենք, որոնք ունեն բրենդային քաղաքական գործիչներ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին և հավելելով, թե իրենցից յուրաքանչյուրը կարող է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով և շահել որոշակի ձայներ:
Ըստ Զոհրաբյանի, ինքը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը և մի շարք այլ գործիչներ հանրային տարբեր շերտերի մոտ վստահելիություն, աջակցություն ունեն. «Էլ չեմ խոսում Գագիկ Ծառուկյանի մասին, ով ամենավարկանիշային գործիչն է ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև ողջ հանրապետության տարածքում: Իսկ ինչ են մտածում այն քաղաքական ուժերը, որոնք չունեն այդպիսի բրենդային գործիչներ կամ քիչ ունեն, և ինչու նրանք գնացին քաղաքական սուիցիդի, ինձ համար հայտնի չէ»:
Զոհրաբյանի խոսքերով, ընտրությունների ժամանակ Իմ քայլը դաշինքի մասով աշխատելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի էֆեկտը, իրենք դա հաշվի են առնում և կստանան այնքան ձայն, որքան կտա ժողովուրդը: