Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիայում քննարկում են նախագահ Մակրոնի անակնկալ հանգիստը

Ֆրանսիայի կառավարության նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 31-ին, նախագահ Էմանյուել Մակրոնի որոշմամբ, կկայանա այսօր, որպեսզի մի քանի օր ժամանակ ունենա հագեցած շաբաթվանից առաջ: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Figaro-ն գրում է, որ կառավարության նիստից հետո 4 օր նախագահը որևէ միջոցառման չի մասնակցելու, չունի հանդիպումներ և այլն: Պարբերականը նշում է, որ նման բան չի եղել այն օրվանից սկսված, երբ Մակրոնն ընտրվել է երկրի նախագահ:

Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ Մակրոնը շատ հոգնել է ու ցանկանում է հանգստանալ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի հյուսիս մեկնելուց առաջ, որտեղից վերադառնալուց հետո նոյեմբերի 11-ին Փարիզում պետք է մասնակցի Առաջին աշխարհամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Ելիսեյան պալատը գաղտնի է պահում այն, թե որտեղ է առաջիկա օրերին անցկացնելու նախագահը:

Նույն շարքից