Հասարակություն 

Սա մեր ինտելեկտուալ նվերն է Երևանի 2800 ամյակին. Արմեն Աշոտյան

Այս տարի նոյեմբերի 3-ին և 4-ին Հայաստանում 2-րդ անգամ տեղի է ունենալու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու է 26 երկրի  65 թիմ:

Առաջնության կազմկոմիտեի համակարգող Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դա իրենց ինտելեկտուալ նվերն է Երևանի 2800 ամյակին. «Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը 2018 թվականին նաև դառնա ինտելեկտուալ շարժման մայրաքաղաք: Բացմանը ներկա է լինելու նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը»:

Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանն իր հերթին ասաց, որ փորձ է արվել հավաքել ուժեղագույններին. «Հայկական թիմերից սպասում ենք բարձր արդյունքներ: Խոսքը հատկապես վերաբերում է Առագաստ թիմին, որը 1,5 ամիս առաջ Վրաստանում խոշոր ինտելեկտուալ փառատոնում հաղթանակ տարավ»:

Քոչարյանի խոսքերով, հաղթողները ստանալու են գավաթներ, մեդալներ, սակայն ամենամեծ մրցանակը հաղթանակն է և գիրքը:

Նույն շարքից