Քաղաքականություն 

Ա. Երիցյանն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

analitik.am

 ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին` ԱԻ նախարարը համառոտ ներկայացրեց նախարարության ստեղծման պատմությունը, կառուցվածքը, հիմնական գործառույթներն ու զարգացման հեռանկարները:

Դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ ուրախ կլինի տարբեր ուղղություններով ԱԻ նախարարության հետ համագործակցության համար, հատկապես` փոխառելով ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ու զարգացման փորձը:

Օտարերկրյա հյուրը եղավ նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալու դրա հնարավորություններին և գործառույթներին:

 

Նույն շարքից