Հասարակություն 

Հիմա ես ոչ մեկ եմ Tesla-ում. Իլոն Մասկ

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ընկերության կայքէջից հեռացրել է իր պաշտոնները:

«Հիմա ես ոչ մեկ եմ ընկերությունում: Ինչպես երևում է, ամեն ինչ կարգին է»,-գրել է Մասկը թվիթերյան իր էջում` նշելով, որ դա արել է անցած շաբաթ, որպեսզի տեսնի, թե ինչ կլինի:

Ավելի ուշ Մասկը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, կպահպանի ընկերության նախագահի պաշտոնը:

Հայտնի գործարարն իր հիմնած ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից կհեռանա այն պայմաններով, որոնցով պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի իշխանությունների հետ, երբ մեղադրվեց խարդախության մեջ:

3 տարի Մասկին փոխարինելու է անկախ մենեջերը: Միևնույն ժամանակ նա պահպանում է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Բացի դրանից, Մասկն ու Tesla-ն պետք է 20 միլիոն դոլար վճարեն տուժած ներդրողներին և վարձեն 2 անկախ տնօրեն:

Նույն շարքից