Հասարակություն 

Թուրքմենստանի նախագահը կես միլիոն եվրոյով ավտոմեքենա է ձեռք բերել

Mini Cooper-ը, որը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գնել է «Амуль-Хазар 2018» ավտոմրցարշավին մասնակցելու համար, ձեռք է բերվել 520 հազար եվրոյով:

Ավտոմեքենան ձեռք է բերվել այս տարի հունիսի 7-ին, իսկ նախագահին առաջին անգամ դրա ղեկին հասարակությունը տեսել է հուլիսի 11-ին:

Ընդ որում, նշվում է, որ մեքենան ձեռք բերելուց հետո նախագահն այն հատուկ սարքավորումներով է զինել, որոնք Mini Cooper-ը դարձրել են ավելի հզոր և ավելի մրցունակ սպասվելիք մրցարշավի համար:

Մրցարշավը տեղի է ունեցել սեպտեմբերին, սակայն դրան վերոնշյալ ավտոմեքենան այդպես էլ չի մասնակցել: Պատճառների մասին չի հայտնվում:

Նույն շարքից