Քաղաքական Հասարակություն 

Ձմեռ պապերը բողոքի ցույց կանեն

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում այսօր ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:

 Ձմեռ պապերը կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

 

 «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, որում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու՝ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկն ավելի վաղ կառավարությունը մերժել էր, 2014թ. հունվարի 1-ից սկսած` 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով պետք է իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այդ գումարները, որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

Նույն շարքից