Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկու օրվա ընթացքում կորցրել է մոտ 20 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Այսպիսով նա յուրահատուկ ռեկորդ է սահմանել` գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ցուցանիշը, ում կորուստը կազմել էր մոտ 17 միլիարդ դոլար:
Հոկտեմբերի 26-ին Բեզոսի ընկերության ակցիաները NASDAQ –ում էժանացել են 7,8 տոկոսով, իսկ հոկտեմբերի 29-ին` ևս 6,3 տոկոսով:
Բեզոսի կարողությունը հիմա գնահատվում է 128 միլիարդ դոլար, իսկ սեպտեմբերին ցուցանիշը կազմում էր 167,7 միլիարդ: