Իրավական Հասարակություն 

Դատարանն ուսումնասիրում է Չելենտանոյի հարձակումը օրենքով գող Տուրիկելայի վրա

analitik.am

Նովոսիբիրսկի շրջանային դատարանում տեղի է ունեցել քրեական շրջանակներում Չելենտանո անունով հայտնի Անատոլի Ռադչենկոյի գործով դատական նիստը:

«НДН.инфо»-ի տեղեկություններով, Ռադչենկովի գործն ընթանում է արդեն ավելի քան 1 տարի` փակ ռեժիմով: Ամբաստանյալին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ թե երբ կլինի դատավճիռը, դեռ հայտնի չէ:

Դատարանն արդեն հասել է գործի այն մասի ուսումնասիրությանը, որը վերաբերում է օրենքով գող Մամուկա Շուբիտիձեի նկատմամբ մահափորձին: Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականին:

Չելենտանոն մեղադրվում է հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու, բանդիտիզմի, սպանության, սպանության փորձի, զենքի անօրինական վաճառքի, շորթման և խարդախության մեջ:

Նույն շարքից