Այսօր` հոկտեմբերի 30-ին, Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրված դեկլարացիայով կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Երեք երկրների ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն պայմանավորվել են չմիջամտել պետությունների ներքին գործերին և կարգավորել բոլոր հակամարտութունները խաղաղ ճանապարհով՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը՝ հատկապես հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիությունը:
Այդ կոնտեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավրումը՝ հիմնված վերոնշյալ սկզբնունքների վրա: