Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել Կուբայի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման հարցերում ռուս-կուբայական միջկառավարական համաձայնագրի նախագիծը հաստատելու մասին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքին:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև Կուբայի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը ներկայացվել է 2017 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած Առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ռուս-կուբայական միջկառավարական հանձնաժողովի նիստի որոշումների արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ համաձայնագրի նպատակը ռուսական ընկերությունների համար ԿԲ-ի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելն է:
«Ռուսական երկաթուղիներ» ՍՊԸ և Կուբա երկաթուղիները նախատեսում են Կուբայի երկաթուղային ցանցի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման համար պայմանագիր կնքել: