Վրաստանի խորհրդարանը գնահատական է տվել 2004-2012 թվականներին երկրում տեղ գտած՝ մարդու իրավունքների խախտումներին: Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ այս պահանջով մարդու իրավունքների հանձնաժողով է դիմել ավելի քան 20.000 մարդ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի՝ իրենք մարդու իրավունքների խախտման հստակ փաստերի գործով հետազոտում են միջազգային կազմակերպությունների և պաշտոնական ենթակառուցվածքների զեկույցները: Ըստ Բեսելիայի՝ պարզվել է, որ մարդու հիմնարար և սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումները համակարգային բնույթ են կրում երկրում: Մասնավորապես՝ խախտվում է խոսքի և արտահայտման ազատության, արդար դատի, սեփականության իրավունքը:
Ըստ Էկա Բեսելիյայի՝ այս խախտումների վրա պետք է ուշադրություն դարձնեն Վրաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը, և պետք է հետաքննեն աղմկահարույց հանցագործությունները, որոնք կատարվել են 2004-2012 թվականներին: