Քաղաքական 

Թուրք պատգամավորն Էրդողանից բացատրություն է պահանջել

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դիմել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և բացատրություն պահանջել Հայկական հարցն ուսումնասիրող թուրք ուսանողների ինքնությունը պարզելու և նրանց կրթաթոշակից զրկելու հնարավորության վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է gercekgundem.com լրատվական կայքը, Սեզգին Թանրըքուլուն Էրդողանին հարցրել է, թե ինչու է Թուրքիայի պատմագիտական միությունը ցանկացել ճշտել Հայկական հարցով հետաքրքրվող ուսանողների անունները։

 

«1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ այս ոլորտում ակադեմիական աշխատությունները պաշտոնական պնդումներին համապատասխանեցնելու համար ուսանողների վրա ճնշո՞ւմ է գործադրվում։ Արդյոք պահանջած տեղեկությունները կառույցին տրամադրվե՞լ են։ Ինչո՞ւ են անհրաժեշտ ուսանողների կոնտակտները, նրանց հետ որևէ ճանապարհով կապ հաստատվե՞լ է։ 1915թ.-ը որպես Ցեղասպանություն որակած ուսանողները կրթաթոշակից զրկվե՞լ են, քանի՞ ուսանողի են մերժել կրթաթոշակ տալ այդ պատճառաբանությամբ»,-ասված է խորհրդարանին ներկայացված հարցապնդման մեջ։

 

 

Նույն շարքից