Բարի օր Հասարակություն 

Հռոմում Վատիկանի դեսպանատանը մարդու ոսկորներ են հայտնաբերվել

analitik.am

Հռոմում Վատիկանի դեսպանատան շենքերից մեկի վերանորոգման ժամանակ մարդու ոսկորներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սուրբ Աթոռին:

Տարօրինակ գտածոն հայտնաբերելուց հետո դեպքի վայր են հրավիրվել իրավապահներ, ինչից հետո ոսկորների մասին տեղեկացրել են Սուրբ Աթոռին և Իտալիայի իշխանություններին:

Հռոմի գլխավոր դատախազն արդեն հանձնարարել է փորձաքննություն իրականացնել պարզելու համար մահացածի տարիքն ու սեռը: Վարկածներից մեկի համաձայն, մասունքները կարող են պատկանել երկու աղջիկներից մեկին, ովքեր անհետացել են Հռոմում 1983 թվականին:

 

 

Նույն շարքից