Առողջապահություն Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է, թե ով է փոխարինելու Արսեն Թորոսյանին. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորն անդունդ գլորվող առողջապահական համակարգը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից