Տնտեսություն գլխավոր 

Ռուսաստանն արգելել է հայկական ընկերության ապրանքների մուտքը երկիր

Ռուսական իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել Հայաստանից, Գերմանիայից և Կորեայից երեք ընկերություններից ներկրումների մասով: Նաև լաբորատոր վերահսկողություն է սահմանվել ղազախական մեկ ընկերության ապրանքների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այդ ընկերությունները խախտել են ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի պահանջները, դրա համար ժամանակավոր սահմանափակումների մասին որոշում է կայացվել:

Ժամանակավոր սահմանափակումը վերաբերում է գերմանական Bosch Tiernahrung GmbH & Co., կորեական EreBon Co. և հայկական ՖՈւԴ ԷՔՍ ընկերություններին:

Նույն շարքից