Հասարակություն 

182 մետր, 430 միլիոն դոլար. Հնդկաստանում բացել են աշխարհի ամենաբարձր արձանը

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում բացել են աշխարհի ամենաբարձր արձանը՝ Միասնության արձանը: Այս մասին հայտնում է NDTV-ն, որն ուղիղ եթերով հեռարձակել է միջոցառումը:

Մահաթմա Գանդիի հետևորդներից Վալաբհաի Պետալի արձանի բարձրությունը հասնում է 182 մետրի: Այն երկու անգամ բարձր է ԱՄՆ-ի Ազատության արձանից և մի քանի անգամ բարձր Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի արձանից, որի բարձրությունը հասնում է 38 մետրի:

Արձանի շինարարությունը սկսվել է 2013 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախաձեռնությամբ, ով այդ ժամանակ դեռ Գուջարաթի նահանգապետն էր: Շինարարությանը մասնակցել է 250 ինժեներ, մոտ 3400 աշխատող: Արձանի արժեքը հասնում է 430 միլիոն դոլարի:

Նույն շարքից