Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին` այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նշել է` և մայիսի 1-ին, և մայիսի 8-ին, և այս վեց ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ:

Վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին: Այն, ինչպես առաջին փուլում, կրում է ֆորմալ բնույթ: Քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն կա, որի համաձայն վարչապետ չի ընտրվելու, խորհրդարանն արձակվելու է և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Նույն շարքից