Իրավական Հասարակություն 

Հայաստանի ՔԿՀ-ներում կա 2888 անձ և 5346 մահճակալ. Արտակ Զեյնալյանը թվեր ներկայացրեց

analitik.am

Այսօրվա դրությամբ ՀՀ ՔԿՀ-ներում կա 2888 անձ, իսկ մահճակալների թիվը հասնում է 5346-ի: Խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև երկու առանձին ՔԿՀ-ների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Նուբարաշեն ՔԿՀ-ին, որտեղ կա 644 կալանավոր և դատապարտյալ ու 780 մահճակալ, և Վարդաշեն ՔԿՀ-ին, որտեղ գտնվում է 155 կալանավոր և դատապարտյալ ու 339 մահճակալ:

Զեյնալյանն այս ցուցանիշները նշեց` նպատակ ունենալով ցույց տալ, որ համաներումը չի արվում ՔԿՀ-ները բեռնաթափելու համար, այն բացառապես մարդասիրական ակտ է և իրականացվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյակի կապակցությամբ:

Նույն շարքից