Գլխավոր Իրավական Հասարակություն 

Համաներումը վերաբերում է նաև Սասնա ծռերին և Սեֆիլյանին, բայց պայմանով ու ոչ բոլորին. Արտակ Զեյնալյան

analitik.am

Համաներման արդյունքում պատժից կազատվեն 2016 թվականի հունիսի 17-31 Ոստիկանության ՊՊԾ գնդում հանցագործություն կատարած, վերջինիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Այսօր` հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Սասնա ծռեր խմբին և Ժիրայր Սեֆիլյանի թիմին:

Զեյնալյանի խոսքերով, այնուհանդերձ համաներման նշված դրսևորումը չի տարածվում նկարագրված հանցագործությունների իրադարձությունների ընթացքում իրականացված այն արարքների նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդու մահվան:

 

Նույն շարքից