Իրավական Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Հանրապետականը դեմ չէ Համաներմանը, բայց առաջարկներ ունի

analitik.am

Մեր սկզբունքը չի փոխվում, որևէ հարցով չենք խոչընդոտելու: Այսօր` հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով այն մասին, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ:

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կողմ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Բաղդասարյանը նշեց, որ գործընթացը ձևական բնույթ է կրում, և ինքն իմաստը չի հասկանում առաջադրման:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Փաշինյանը չի հասցրել խոսել տնտեսական հարցերի մասին և ցանկանում է խոսել այդ թեմայով, Բաղդասարյանը նշեց, որ վերջինս առաջին առաջադրման ժամանակ կարող էր 20 րոպե չխոսել Կապանի ընտրությունների մասին և դրա փոխարեն խոսել տնտեսության վերաբերյալ:

Համաներման մասով Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջարկներ ունեն, որպեսզի նախագիծն ավելի բարելավվի, սակայն սա այն նախագիծը չէ, որին իրենք կարող են սկզբունքորեն դեմ լինել:

Նույն շարքից