Իրավական Հասարակություն 

Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է դրսևորվելու. Արտակ Զեյնալյան

analitik.am

Մեր վերաբերմունքը ցմահ ազատազրկվածների նկատմամբ արդեն դրսևորվել է: Այսօր` հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` խոսելով ցմահ դատապարտյալների մասին` և հավելելով, որ դա արդեն իսկ աննախադեպ է:

Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այդ մասով դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ և գործող կառավարության օրոք ցմահ դատապարտյալ է վաղաժամկետ ազատ արձակվել:

Զեյնալյանի խոսքերով, վերոնշյալով դրսևորում են իրենց վերաբերմունքը. «Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է դրսևորվելու: Վարչապետը հայտարարել է, որ ցմահ դատապարտյալներն ուղղակի համաներմամբ ազատ չեն արձակվի, դա սխալ է: Սակայն նրանք իրավունք ունեն ինչպես պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, այնպես էլ` ներման: Յուրաքանչյուր գործով ցուցաբերվելու է անհատական մոտեցում, ինչն արդեն իսկ եղել է»:

Նույն շարքից