Քաղաքական 

Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Օքթայ Վուրալը քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտարարելով, որ Թուրքիան մտադիր է ընդունել 200.000 հայերի և նրանց համար հող ապահովել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 

Պատգամավորի քննադատության թիրախում հայտնվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Հայաստան կատարած այցի պատճառով։

 

«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն՝ նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է բերել 200.000 հայերի և նրանց հող տրամադրել»,-ասել է նա։

Նույն շարքից