Իրավական Հասարակություն 

Խավարին միշտ էլ հաջորդում է լույսը. Արփինե Հովհաննիսյան

analitik.am

Ես կողմ եմ քվեարկելու նախագծին: Խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, դա ինքն անելու է այն տրամաբանությամբ, որ խավարին միշտ էլ հաջորդում է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում, լույս պետք է լինի, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի վերականգնել հանրային համերաշխությունը:

Ավելի վաղ նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարել էր նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարել էր, որ սա այն հարցը չէ, որին իրենք սկզբունքորեն դեմ կլինեն, սակայն ունեն առաջարկներ, որոնք նախագիծն ավելի լավը կդարձնեն:

Համաներման շահառուների թիվը հասնում է 6500-ի:

Նույն շարքից