Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է JAS-39 Gripen կործանիչներ գնել, որոնք արտադրվում են SAAB ընկերության կողմից: Այս մասին հայտնում է Ռեգնումը՝ հղում անելով իր աղբյուրին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան և իր հայտարարություններից մեկի ժամանակ առաջարկեց զենք գնել ԱՄՆ-ից՝ նպատակ ունենալով փոքրացնել կախումը Ռուսաստանից:
Աղբյուրի համաձայն, շվեդական կողմն առաջարկել է Հայաստանին ձեռք բերել 8 միավոր կործանիչ, որոնցից յուրաքանչյուրի գինը հասնում է 55-60 միլիոնի:
JAS-39 Gripen-ը թեթև, մեկ շարժիչ ունեցող 4-րդ սերնդի կործանիչ է: Այն կարող է կրել ինչպես օդ-երկիր, այնպես էլ օդ-օդ դասի բարձր նշանառության զենքեր: Այն համեմատաբար էժան կործանիչ է, եթե համեմատելու լինենք արևմտյան կործանիչների հետ: