Իրավական Հասարակություն 

Լենա Նազարյանն առաջարկում է համաներումը տարածել անչափահաս երեխա ունեցող միայնակ մայրերի նկատմամբ

analitik.am

Գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել պատժից նրանց ազատ արձակելու հնարավորությունը: Այսօր` հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ առաջարկեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը` հիշեցնելով, որ համաներումը տարածվում է 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց նկատմամբ:

Նազարյանի խոսքերով, գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել նրանց պատժից ազատ արձակելու հնարավորությունը, եթե նա ունի մեկ և ավելի անչափահաս երեխա:

ԵԼՔ-ի պատգամավորը մասնավորապես մեկ դեպքի մասին խոսեց, որ միայնակ կնոջը 10 հազար դրամ գողանալու համար մեղադրանք է առաջադրվել: Գործը դատաքննության պրոցեսում է: Վերջինս ունի 4 երեխա, այդ թվում 2 անչափահաս:

Դեռևս դատավճիռ չկա, սակայն եթե նրան ազատազրկման դատապարտեն, երեխաները կմնան առանց խնամակալի:

Նազարյանի խոսքերով, վերոնշյալ դեպքը եզակի չէ, և կանայք հաճախ հանցագործություններ են կատարում` ելնելով սոցիալական դժվարություններից:

 

 

Նույն շարքից