Հայաստան Քաղաքական 

Եվրոպական շատ գործընկերներ տեղյակ են, թե իրականում Հայաստանում ինչ է կատարվում. Աշոտյան

Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման իմաստը մի քանի տասնյակ բարեփոխումների իրականացումն է, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիների կյանքը կբարելավվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, Եվրոպական շատ գործընկերներ տեղյակ են, թե իրականում Հայաստանում ինչ է կատարվում. «Ես չեմ սպասում մեր կառավարության տապալմանը, անհաջողությանը: Ես ցանկանում եմ օգնել ՀՀ իշխանություններին որպես ՀՀ քաղաքացի, հետո նաև որպես ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ պատգամավոր: Դա անում եմ քննադատելով, հուշելով ու մատնացույց անելով սխալները, որոնք շատ են հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, սա ասում եմ սրտի խորը կսկիծով: Մեծ հույս ունեմ, որ վաղը վարչապետի պաշտոնակատարի հետ հնարավոր կլինի ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել: Կարծում եմ, որ Հայաստանն այնքան մարտահրավերներ ունի, որ չի կարող թույլ տալ փոշիացնել արտաքին քաղաքական մրցունակ կապիտալը»:

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ պետք է ունենալ գործողությունների ծրագիր, Հայաստանի համար կարևոր է, որ ստորագրված թուղթը ծնի գործ, աշխատանք, ինչի կարևորությունն այսօրվա գործադիր իշխանության շատ ներկայացուցիչների կողմից չի երևում:

Նույն շարքից