ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է 17-ամյա երիտասարդի լուսանկարը, ով պայթյուն է իրականացրել Արխանգելսկում ՌԴ ԱԴԾ շենքում:
Լուսանկարում երևում է, թե ինչպես է երիտասարդը մեկ ձեռքով բռնել ուսապարկը, իսկ մյուս ձեռքով փորձում է ինչ-որ բան դնել կամ հանել պայուսակից:
Հանցագործի ինքնությունն արդեն հայտնի է, նա տեղի բնակիչ է:
Պայթյունի արդյունքում կա մեկ զոհ և երեք վիրավոր: Զոհը հենց հանցագործն է, իսկ վիրավորներն Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ: