Քաղաքական 

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշանակվել է Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նշանակել է պաշտպանության նախարար, ինչը հետագայում նրան կարող է դարձնել կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը, գրում է Reuters-ը:

 

Մերկելի երրորդ ժամկետը կսկսվի երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ի ընտրություններում նրա տարած հաղթանակից երեք ամիս անց:

 

«Նրանք, ովքեր ճանաչում են նրան, գիտեն, որ նա միշտ հետաքրքրվել է միջազգային հարցերով՝ սոցիալական քաղաքականության հետ մեկտեղ: Դա հետաքրքիր աշխատանք է, և ես համոզված եմ, որ նա դա շատ լավ կարող է անել»,- ասել է Մերկելը ֆոն դեր Լեյենի մասին:

 

Մերկելը ժխտում է լուրերն այն մասին, թե իր այս ժամկետի կեսին հրաժարական կտա: Սակայն իրադարձությունների նման շրջադարձը դրանք նորից կակտիվացնի, եթե 55-ամյա ֆոն դեր Լեյենն իրեն լավ դրսևորի նախարարի պաշտոնում։

Նույն շարքից