Քաղաքական Միջազգային 

Պուտինը Ռուսաաստան միգրացիոն քաղաքականության նոր կոնցեպցիայի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան միգրացիոն քաղաքականության նոր կոնցեպցիայի մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը:

Կոնցեպցիան նախատեսված է 2019-25 թվականների համար և ընդունվում է միգրացիայի ոլորտում Ռուսաստանի գործունեության հիմնական ուղղությունները, առաջադրանքները, նպատակներն ակտիվացնելու համար:

Կոնցեպցիայով նախատեսված միջոցառումների պլանը կազմելու համար տրվել է 3 ամիս ժամանակ: Նախորդ կոնցեպցիան, որն ընդունվել է 2012 թվականին, անվավեր է ճանաչվելու:

Ստորագրված տեքստում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանի բնակչության թվաքանակը պետք է մեծացվի ծնելիության աճի միջոցով:

Նույն շարքից