Հասարակություն 

Վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կկրճատվի

Կառավարության նոյեմբերի 1-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաներից մի քանիսն ամրացվելու են ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Որոշման համաձայն, ՀՀ Նախագահի աշխատակազմին և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ամրացվելու 2-ական ավտոմեքենա, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3:

Փոփոխությունների նպատակն է վերոնշյալ կառույցների բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելը:

Նույն շարքից