Ստամբուլի ափերից ոչ հեռու գտնվող Յասսըադա կղզին այսուհետ կոչվելու է «Ժողովրդավարության և ազատությունների կղզի»։ Համապատասխան որոշում հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում։
Հիշեցնենք, որ 1960 թվականի մայիսի 27-ին հեղաշրջումից հետո այս կղզում պահվել, ապա մահապատժի էին ենթարկվել Դեմոկրատական կուսակցությունից կազմված կառավարության անդամները, այդ թվում՝ երկրի վարչապետ Ադնան Մենդերեսը։