Հասարակություն 

Ռուս ֆուտբոլիստը մահացել է ցրտահարությունից

Ռուս ֆուտբոլիստ և մարզիչ Կոնստանտին Անդրոսենկոն մահացել է ցրտահարությունից: Այս մասին հայտնում է Լենտան:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: 38-ամյա տղամարդը եղել է մեքենայի ղեկին, երբ վատ է զգացել: Մարզիկը որոշել է կանգնեցնել մեքենան, սակայն հայտնվել է ջրանցքում: Նա մի քանի ժամ անգիտակից վիճակում մնացել է ջրի մեջ, ցրտահարվել և մահացել:

Անդրոսենկոն պաշտպանել է մի քանի ակումբների, այդ թվում նաև  «Մետալուրգի» գույները:

 

Նույն շարքից