Կառավարության վաղվա նիստը ժամը 11:00-ի փոխարեն կայանալու է 10:00-ին: Գործադիրի նիստը մեկ ժամ շուտ է մեկնարկելու, քանի որ նոյեմբերի 1-ին խորհրադարանում պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Ազգային ժողովի նիստը մեկնարկելու է ժամը 12:00-ին:
Վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Թեկնածության առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ: Քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն կա, որի համաձայն, վարչապետի ընտրություն տեղի չի ունենալու և խորհրդարանն արձակվելու է, ինչին հաջորդելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: