Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Արազ Բաղդասարյանը և Ռուբեն Հովհաննիսյանը պաշտոնից ազատվելու դիմումներ են գրել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհանիսյանը պաշտոնից ազատվելու դիմումներ են գրել:

Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է.

««Ամեն անգամ, երբ մտածում ես սա վերջն է, նշանակում է դեռ սկիզբն է»,-Վ. Սարոյան. Ջիմ Դենդի...
Սիրով տեղեկացնում եմ բոլոր ընկերներիս և հանրությանը, որ շարունակելու եմ ապրել և աշխատել Երևանում...

Աշխատանքային կյանքի այս 7-ամյա շրջափուլն ամփոփում եմ այն պարզ գիտակցությամբ, որ արել եմ ուժերիս ներածի չափով ամեն ինչ՝ ավելի լավ Երևան ունենալու համար...
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել հանուն մեր քաղաքամայր Երևանի...

Հպարտ եմ կատարած հսկայածավալ աշխատանքի համար և ափսոսում եմ չհասցրածի պատճառով...
Հաջողություն եմ մաղթում, բոլոր նրանց, ովքեր այսուհետ իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ծառայելու Երևանին և երևանցուն...

Պատրաստ եմ աջակցել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք կիրականացվեն հանուն ավելի լավ Երևանի...»:

Նույն շարքից