Ռազմական փորձագետ, «Национальная оборона»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է քննարկել առաջարկ ԱՄՆ-ից զենք գնելու մասով, եթե այն լինի:
«Պատրա՞ստ է պառկել ԱՄՆ-ի տակ»,-գրել է իր էջում փորձագետը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը և հավելելով, որ այդ հայտարարությունը պատահական չէ:
«Փաշինյանի հայտարարությունը պատահականություն չէ: Այն արվեց այն ժամանակ, երբ Պուտինը մեկնեց Ստամբուլ Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար: Զուգադիպությո՞ւն: Չեմ կարծում»,-գրել է նա: