Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը համոզված է, որ ոչինչ չի խանգարի իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:
«Մեր երկրների միջև, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության միջև, ավանդական ընկերական, եղբայրական, ռազմավարական հարաբերություններ են։ Դա եղել է, լինելու է և կլինի, և ոչ մեկին չի հաջողվի փչացնել այն, ես համոզված եմ»,-ասել է Դոդոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Մոլդովան ունեն ընդհանուր շահեր՝ հոգևոր արժեքների տեսանկյունից: Դոդոնի խոսքով, նա այդ թեման քննարկել է Պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ:
Մոլդովայի նախագահն ավելացրել է նաև, որ երկու երկրները սերտ տնտեսական կապեր ունեն: Նրա խոսքերով, Ռուսաստանում կա ավելի քան 500 հազար մոլդովացի, և ամեն տարի ավելի քան 1 միլիարդ դոլար փոխանցում է կատարվում՝ Ռուսաստանում աշխատելու արդյունքում: