Քաղաքական Միջազգային 

Պուտինը խոսել է աշխարհում լարվածության աճի բարձրացման մասին

Իրավիճակն աշխարհում սովորական չէ, աճում է լարվածությունը և փլուզվում են երկարաժամկետ պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտասահմանում ապրող հայրենակիցների 5-րդ համաշխարհային կոնգրեսում:

«Այս ամենը կարևոր է, հատկապես հիմա երբ լուծվում են այն խնդիրները, որոնցից կախված է մեր երկրի ապագան»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ իրավիճակն աշխարհում լարված է, միջազգային իրավունքի հիմքերը խաթարվում են և  փլուզվում են երկարատև պայմանավորվածությունները:

Ինչպես նշել է նախագահը, շատ երկրներում խիստ ագրեսիվ ազգայնականության աճ է նկատվում, օրինակ, Ուկրաինայում, Բալթյան երկրներում՝ հավելելով, որ պատմությունը վերաշարադրվում է։

«Մարդկանց վախեցնում են, պարզապես ահաբեկում»,-նշել է Պուտինը:

Նույն շարքից