Միջազգային Քաղաքական 

Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նոր պատժամիջոցների նախաշեմին ասել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից:

«Ժողովուրդը պետք է իմանա, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից»,-ասել է նա։ Կառավարության նիստից հետո, վերջինիս խոսքերը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդը կցուցաբերի ամրություն և դիմակայություն ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ, որն ըստ նախագահի «ամերիկյան ճնշման» նոր փուլ է: Այնուամենայնիվ, նա չի բացառել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրանի ժողովուրդը կարող է խնդիրներ ունենալ, որի դեպքում կառավարությունը կստանձնի բոլոր հնարավորություններն իրավիճակի սրացման նվազեցման համար։

Ավելի վաղ, մայիս ամսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Այս կապակցությամբ, Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ից:

Միջազգային միջնորդների մնացած վեց անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) դեմ են Իրանի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը և մշակում են միջոցներ, որոնք թույլ կտան պաշտպանել ընկերություններն ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

Իսկ ԵՄ-ն չի ընդունում ԱՄՆ պատժամիջոցների վերաինտեգրումը և թույլ չի տալիս եվրոպական ընկերություններին իրականացնել դրանք, սակայն ԵՄ ընկերություններն այնուամենայնիվ, դե ֆակտո, ծավալում են բիզնեսներ Իրանի հետ, խուսափելով ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից:

Նշվում է նաև, որ Վաշինգտոնը հայտարարել է Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնելու իր նպատակի մասին։

Նույն շարքից