Ֆեյսբուք Հասարակություն 

Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի...Շահեն Հարությունյան

Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։

Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։

Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով ընդունել է համաներում։ Սա հեյրուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։

Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության։

Բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի։ Սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ Վերջերս էլ կատակում էր ԱԺ-ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։

Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց մի տող, որում ասվում է, որ համաներումը եթե տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորն ուզի թե չուզի ազատ է արձակվում բանտից։ Եվ այստեղ արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չէ։

Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1-ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից։

Շահեն Հարությունյան

Նույն շարքից