Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Բողոքի ակցիա կառավարության մոտ. Փաշինյանը հանդիպել է ցուցարարների հետ

analitik.am

Հոկտեմբերի 31-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ: Խոսքը վերաբերում է Ուրցաձոր համայնքի բնակիչներին:

Այդ համայնքում օրեր առաջ մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց: Սակայն, ինչպես պարզվում է, ժամանակավոր համայնքապետ նշանակված անձը ևս բնակիչների սրտով չէ, նրանք պահանջում են վերջինիս փոխարինել այլ թեկնածուով:

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, փորձը ցույց է տալիս, որ ցանկացած նշանակման դեպքում լինում են մարդիկ, ովքեր կողմ են, լինում են  նաև մարդիկ, ովքեր դեմ են:

Փաշինյանը կոնկրետ լուծում չի առաջարկում, սակայն նա խոստացել է զբաղվել խնդրով:

Նույն շարքից