Հասարակություն 

Մոսկվայում անհայտ անձը դանակով հարձակվել է մայրաքաղաքի ղեկավարներից մեկի վրա

Մոսկվայում անհայտ անձը դանակով հարձակվել է ՌԴ մայրաքաղաքի Հյուսիս-Արևմտյան շրջանի ղեկավարներից մեկի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իրավապահներին:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևելյան մասում: Անհայտ անձը թիկունքից մոտեցել է չինովնիկին, դանակով հարվածել և դիմել փախուստի:

Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, հանցագործը դեռ հայտնաբերված չէ:

Նույն շարքից