Լեհ նախկին մոդել Ջեյն Դոուն դատական հայց է ներկայացրել պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի դեմ` մեղադրելով վերջինիս սեռական ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Մոդելի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ ինքը դեռ 16 տարեկան է եղել:
Ջեյն Դոուն հայցի մեջ նշել է, որ պրոդյուսերի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել 10 տարի, սակայն շարունակել է աշխատել վերջինիս հետ, քանի որ վախեցել է կորցնել նրա հետ համագործակցության հնարավորությունը:
Պարբերականը գրում է, որ մոդելը միացել է այն 9-ը կանանց, ովքեր Վայնշթեյնին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ: