Հասարակություն 

Մայքլ Ջեքսոնը մեկ տարում վաստակել է 400 միլիոն դոլար. Ամենահարուստ մահացածների ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մահացած հայտնիների ցանկը: Առաջին հորիզոնականում՝ 6-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Մայքլ Ջեքսոնը, ով մեկ տարվա մեջ կարողացել է վաստակել 400 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Էլվիս Փրեսլին: Ռոքնռոլի արքայի եկամուտը կազմել է 40 միլիոն դոլար: Իսկ եռյակը եզրափակում է գոլֆիստ Արտնոլդ Փալմերը: 2016 թվականին կյանքից հեռացած Փալմերը կարողացել է մեկ տարվա մեջ վաստակել 35 միլիոն դոլար:

Ցանկում են հայտնվել նաև Չարլզ Շուլցը, Բոբ Մառլին, Հյու Հեֆները, Մերլին Մոնրոն, Ջոն Լեննոնը, XXXTentacion-ը և Մուհամմեդ Ալին:

Նույն շարքից