Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում եւ Թվիթերում, շուտով նաեւ կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Հ.Գ. Սույն գրառումը շնորհավորանքների հարթակ չէ։ Առհասարակ կարծում եմ՝ պաշտոն ստանալn աչքալուսանքի առիթ չէ»,-գրել է Կարապետյան: