Քաղաքականություն 

«Այ Փի Էս Սի»-ն պատասխանում է «Հրապարակ»-ի և «Հայկական ժամանակ»-ի հրապարակումներին

analitik.am

«Այ Փի Էս Սի» Քաղաքական և Սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հայտարարություն է տարածել` անդրադառնալով «Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի հրապարակումներին, որտեղ գրված էր, թե ընկերության կատարած հետազոտությունները ցույց էին տվել, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքելու է ընտրողների ձայների մոտ 13 տոկոսը: Ընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 11-ին և 12-ին «Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում հայտնվել են հոդվածներ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և Սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի գործունեության վերաբերյալ, որոնցում տեղ գտած տվյալները չեն համապաստասխանում իրականությանը: Կարիք չհամարելով հակադարձել անհիմն այդ տեղեկություններին՝ «Այ Փի Էս Սի»-ն փոխարենը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր կատարած բոլոր բաց հետազոտությունները՝ այդ թվում մեկնաբանելով տվյալների գոյացման սկզբնաղբյուրները, որակի ստուգման մեխանիզմները, վիճագրական մոդելներն ու մեթոդաբանությունը»:

 

Նույն շարքից