Հասարակություն Տնտեսություն 

Երևանում պայքարում են փողոցային առևտրի դեմ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից  շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը:


Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ձեւավորված աշխատանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առեւտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի  12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաեւ շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման նպատակով ձեռնարկված աշխատանքի արդյունքում հայտաբերվել եւ համապատասխան վարչական արձանագրություններ են կազմվել իրավախախտման 328 դեպքով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այդ թիվը կազմել է 2134:


Հարցի լուծման նպատակով վերջին երկու տարվա ընթացքում հիմնվել են գյուղմթերքի փոքր շուկաներ, կազմակերպվել են գյուղմթերքների տոնավաճառներ, որոնք հնարավորություն են տվել մանրածախ առեւտրով զբաղվողներին, գյուղացիներին օրենքով թույլատրելի վայրերում,  հարմարավետ պայմաններում կազմակերպել իրենց առեւտուրը:

Նույն շարքից