Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Այսօր գործադիրի նիստը մեկնարկել է 1 ժամ շուտ` ժամը 10:00-ին, քանի որ ժամը 12:00-ին Ազգային ժողովում պետք է սկսվեն վարչապետի ընտրության հարցի քննարկումները:
Կառավարության նիստը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա քիչ առաջ հայտնեց, որ նիստին մինչև վերջ ներկա չի լինելու, քանի որ պետք է պատրաստվի խորհրդարանում վարչապետի ընտրությունների քննարկմանը: Փաշինյանը հայտնեց, որ իրեն կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: