Գլխավոր Իրավական Հասարակություն 

Ցմահ դատապարտյալներն իրավունք կունենան պատիժը կրել մյուսների հետ միասին

analitik.am

Կառավարությունն առաջարկում է ցմահ դատապարտյալներին հնարավորություն տալ պատիժը կրել մյուս դատապարտյալների հետ միասին: Համապատասխան օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է Արդարադատությհան նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ ցմահ դատապարտյալները, ովքեր ցանկանում են պատիժը կրել առանձին, կարող են դիմել ՔԿՀ պետին: Նախագծի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ցմահ դատապարտյալներին ունենալ ընտրություն:

Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն, որ դատապարտյալները պատիժը կրելու են իրենց բնակության վայրին մոտ ՔԿՀ-ում, ինչը հնարավորություն կտա վերջիններիս հնարավորինս չկտրվել արտաքին աշխարհից:

Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

Նույն շարքից